Մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով մեքենաներից գանձելու են 120 դոլար. իրավաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

նկար

Իրանը չեղյալ հայտարարելով 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը՝ սկսյալ մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած ավտոյից գանձելու է 120 դոլար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Մարկարյանը:

«Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը հիշյալ որոշումը հիմնավորել է նրանով որ հայկական կողմը չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով ավտոներից և անցած տարվա սկզբից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը:

Հ. Գ. Ուշագրավ են իրանական կողմի ընդգծած թվականները՝ 2018 (թաշվշյա իշխանափոխություն) և անցած տարվա սկզբից (պատերազմից հետո, երբ նիկոլն ադրբեջանին նվիրեց Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը)»։

--00—ԼՄ