Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդեռլանդներում Փաշինյանի ելույթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ակկ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում ՀՀ վարչապետ ելույթին՝ հայտարարելով, թե իբր Նիկոլ Փաշինյանի «անհիմն մեղադրանքները», այդ թվում՝ հումանիտար հարցերում, կասկածի տակ են դնում Հայաստանի խաղաղության ձգտումն ու վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

«Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, «անտեղի ու անհիմն են» 
Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է «անհիմն մեղադրանքներ» հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։

--00—ԼՄ