Թուրքիա-ՀՀ բանակցություններին հայկական սփյուռքի վերբերմունքն անհանգստացրել է Էրդողանի կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Օմեր-Չելիք.jpg

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«‎Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերջին ժամանակներս նկատում ենք, որ հայկական սփյուռքի որոշ լոբբիստներ այդ գործընթացը սաբոտաժ անելու համար հատուկ ջանքեր են գործադրում: Մենք հետևում ենք այս ամենին»,-ասել է թուրք պաշտոնյան:

Նա, անդրադառնալով մայիսի 3-ին Վիեննայում տեղի ունեցած Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների 3-րդ հանդիպմանը՝ նշելով, որ մինչ այժմ հանդիպումներն անցել են «կառուցողականության մթնոլորտում՝ միտված լինելով հարաբերությունների կարգավորման ապահովմանը»: 

 --00--ՀԶ