Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին և ակումբների մի խումբ ֆուտբոլիստների։

Քննարկվել են ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։

Երկրի ղեկավարն իր խոսքում  բարձր է գնահատել ֆուտբոլի զարգացման համար ֆեդերացիայի կողմից գործադրվող ջանքերը և հավաստիացրել` չնայած հետպատերազմական շրջանին, հատուկ սոցիալ-տնտեսական դժվարություններին՝ Կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացման ծրագրերը։

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև ֆեդերացիայի  խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։

--00--ԱՀ