Փոքր Վեդի գյուղում 41–ամյա տղամարդը կրակել է 45-ամյա համագյուղացու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

․

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացին կրակել է իր ուղղությամբ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ 41–ամյա տղամարդը, վախեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է 45-ամյա համագյուղացու ուղղությամբ: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ