Վրաստանից Հայաստան գազամատակարարման հարցով «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կավարտեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 14, 24News

Thumbnail

Վաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ենթադրել է, որ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի տեղափոխման հարցով «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները շուտով կավարտվեն, գրում է sputnik-georgia.ru-ն։

«Բանակցություններն ընթանում են։ Դրանք վարում է Էկոնոմիկայի նախարարությունը, և եկեք սպասենք դրանց արդյունքներին։ Կարծում եմ՝ բանակցությունները կավարտվեն մոտ ապագայում: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Վրաստանը պետք է բարելավի իր դիրքերը տվյալ համաձայնագրի շրջանակում։ Անկասկած, ամեն ինչի ելակետը մեր ազգային շահերն ու մեր ոչ էներգակախվածությունն են»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բախտաձեն։

Հայտնի է, որ Վրաստանը 2017թ․ ի վեր հրաժարվել է ռուսական գազից ու այն գնում է Ադրբեջանից։ Միևնույն ժամանակ երկիրը թույլ է տալիս իր տարածքով ռուսական գազը Հայաստան հասցնել։

2018թ․ Վրաստանի միջոցով Հայաստան է մատակարարվել 1,93 մլրդ խմ գազ։ Մինչդեռ 2017թ․ այդ ցուցանիշը կազմել է մոտ 2 մլրդ խմ։

Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը ենթադրում է տարեկան 2,5 մլրդ խմ գազի մատակարարում։