Սոցապ ծառայությունից հերքել են մինչ օրս թոշակառուներին թոշակները չհանձնելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 14, 24News

Thumbnail

Պետությունը՝ ի դեմս Սոցիալական ապահովության ծառայության, կատարել է իր պարտավորությունները կենսաթոշակառուների նկատմամբ եւ բոլոր կենսաթոշակառուները ստացել են իրենց կենսաթոշակը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ մինչ օրս չեն տրվել թոշակառուների թոշակները:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես, 2019թ. հունվարին տարբեր տեսակի սոցիալական ծրագրերի մասով վճարվել է 24.7 մլրդ. դրամ, որից միայն 17.9 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ, իսկ փետրվարին՝ 24.6 մլրդ. դրամ, որից 18.1 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ»: