Ուժեղացված ծառայություն՝ մարզերում․ հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 9-ից 16-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4160 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 18-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 45 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00—ԼՄ