ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
ՀԱՊԿ-ն Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումներին այնպես չի արձագանքել, ինչպես ակնկալում էր Երևանը։ Այս մասին Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայաստանը տևական ժամանակ բարձրացրել է ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված խնդիրը։
Այդ զենքն, ի վերջո, օգտագործվել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, նշել է Փաշինյանն ու ընդգծել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԱՊԿ անդամ որոշ երկրների գործողությունները «այնքան էլ Հայաստանի սրտով չեն եղել»։
Միաժամանակ, ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Լեռնային Ղարաբաղում 2020 թ․ մարտական գործողությունները դադարեցնելու հարցում օգնության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱԱ