ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը:
Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակում փակվել է ավելի քան 50 փողոց:
Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 300 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ:
Այսօր` ժամը 19:00-ին, բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»:
--00--ՀԶ