«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Մայիսի 9-ին մի քաղաքացի դիմել էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և հայտնել, որ վճարովի ավտոկայանատեղիից գողացել են իր այփադը:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ համակարգիչը գողացել է մայրաքաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ: Կասկածվողի ինքնությունը պարզելուց հետո բացատրական աշխատանք իրականացվեց, ինչի արդյունքում մայիսի 13-ին տղամարդը ներկայացավ բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։

Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ