ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Խաչատուրով Իգորին ձերբակալելը ոստիկանի ցուցմունքի հիման վրա` ՄԻԵԴ կայուն նախադեպային իրավունքից հերթական խայտառակ շեղումն է: Առհասարակ հարկադրանքի միջոցների ֆետիշացումը մեղմ ասած աբսուրդի է հասնում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Վերջ չկա ապօրինություններին իրավապահների կողմից: Խաչատուրովներից ահաբեկվում են թուրքերը ու օրվա իշխանությունները հերթական սինխրոն վարքագիծն են ցույց տալիս»,- գրել է Վարդևանյանը։
--00--ԱԱ