ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
«Երբ պատերազմն ավարտվի Ուկրաինայում, Մոլդովան պետք է որոշի՝ մնալու է՞, արդյոք, ԱՊՀ -ի կազմում»։
Այս մասին տեղական ռադիոալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն, հայտնում է ԱՊԱ-ն։
Խորհրդարանի նախագահը նշել է, որ Մոլդովան պետք է համեմատի Համագործակցությանն անդամակցության դրական և բացասական կողմերը և քաղաքական որոշում կայացնի։
Նրա խոսքով, երկիրը պետք է կենտրոնանա շուկաների դիվերսիֆիկացման և արտահանման վերակողմնորոշման վրա դեպի եվրոպական շուկա։
Գրոսուն նշել է, որ ներկայում Մոլդովան բոլոր ապրանքների մոտ 70%-ը մատակարարում է ԵՄ։
«Սա մեծ և կայուն շուկա է»։,- հավելել է նա։
--00--ԱԱ