Կարող է սայթաքել, ընկել է. փոխոստիկանապետը՝ ձեռքը կոտրած ցուցարարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ոստիկանությունն իր սովորական, ամեն օրվա գործառույթն է կատարել, ինչ-որ բանով չի տարբերվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագրողների պնդման, թե այսօր հատկապես ոստիկանները դրսևորել են բիրտ ուժ խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ։

Անդրադառնալով ցուցարներից մեկի՝ ձեռքի կոտրվելու հետ կապված փաստին, Արամ Հովհաննիսյանը նշել է՝ «Պետք է ծառայողական քննություն կատարվի, եթե ոստիկանի մեղքի բաժինն է։ Դա պիտի պարզվի դեռ։ Կարող է սայթաքել, ընկել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԱ