Վաղ առավոտից բերման է ենթարկվել անհնազանդության ակցիա անող 73 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 73 քաղաքացի, ԶԼՄ-ներին հայտնում է ոստիկանությունը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, որը սահմանում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։

--00—ԼՄ