Արմեն Աշոտյանը կրկին բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը վաղ առավոտից անհնազանդության ակցիա էր իրականացնում՝ փողոց փակելով, կրկին բերման է ենթարկվել։

«Մաշտոց։ 12 հոգի»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում՝ ենթադրաբար նշելով, թե ոստիկանության որ բաժին է բերման ենթարկվել և իր հետ քանի քաղաքացի կա:

--00—ԼՄ