Երևանում բախվել են կին վարորդների Toyota-ները, ընկել է լուսացույցը․ հղի կին է տեղափոխվել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

b7c17a06f5b6c5ad4b2548e99a630fd5.jpg

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla ու Toyota Highlinder մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, որը հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով Toyota Highlnder-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

--00--ՀԶ