Իշխանությունը կարող է, օրինակ, 13:00-ին նկարել հրապարակն ու անասելի բերկրանքի մեջ ընկնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

image_750x_628496f626afc.jpg

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե մի իշխանություն խաբում է իր հանրությանն ամենահեշտ ապացուցելի հարցերում՝ օրինակ, Երևանի կենտրոնում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակիցների թիվը կեղծելով, էլ ի՞նչ եք սպասում դրանից ավելի լուրջ և գաղտնի թեմաների վերաբերյալ: 

Իսկ որպեսզի ինքներդ համոզվեք հանրավաքի մասնակիցների քանակի և որակի հարցում, մեկ անգամ եկեք Ֆրանսիայի հրապարակ: 

Հ.Գ. Հանրահավաքի սկիզբ է հայտարարվում օրինակ 19:00, քանակական ապոգեյին է հասնում 21:00, սրանք 18:00-ին գալիս նկարում են, տարածում այդ նկարներն ու իրենք իրենց հրճվում: Ի՞նչ է սա, եթե ոչ խեղկատակություն: 

Ի դեպ, կարող են օրինակ 13:00-ին նկարել ու անասելի բերկրանքի մեջ ընկնել: Վստահաբար, այդ ժամին ավելի քիչ մարդ կա հրապարակում»։

--00--ՀԶ