Դավիթաշենի կամրջի մոտ բախվել են լուսաձայնային ազդանշան միացրած պարեկների մեքենան ու Toyota Corolla-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

Մայիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմանում Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Toyota Corolla մակնիշի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Նարիրի» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ պարեկային ծառայության ավտոմեքենան՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, դեպքի վայր մեկնելիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը։  

--00—ԼՄ