Կիևյան փողոցում քաղաքացուն վթարի ենթարկած և պատահարի վայրից հեռացած վարորդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

timthumb.jpg

Մայիսի 16-ին հաղորդվել էր «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդի կողմից անձը չպարզված տղամարդուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին: Պարզվել է, որ մահացածը 1946 թ. ծնված Սեդրակ Միքայելյանն է:

Հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 16-ին, ժամը 01.40-ին, Կիևյան փողոցում վրաերթի ենթարկված Սեդրակ Միքայելյանը կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Տոյոտա» մակնիշի մեկ այլ մեքենայի վարորդի կողմից, որը հեռացել էր պատահարի վայրից:

«Տոյոտայի» 40-ամյա վարորդը մայիսի 17-ին Օհանովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, ժամը 01.40-ին, Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը մահացել էր: «Տոյոտան» այնուհետև բախվել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:

--00--ՀԶ