Զեյնալյանը կհանդիպի ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2018 թվականի մայիսից պարբերաբար այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ և տեսակցում իրեն հանդիպելու ցանկություն ունեցող բոլոր դատապարտյալներին: Այդ մասին 24News- ի հետ զրույցում նշեց աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հերթական այցի ընթացքում նախարար Զեյնալյանը կհանդիպի նաև ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին: Արդարադատության նախարարությունը հորդորում է դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին դադարեցնել հացադուլը»,- նշեց նա:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը փետրվարի 12-ից հացադուլ է հայտարարել և ցանկանում է հանդիպել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։