Լուսաղբյուր գյուղի «Սադեր» կոչվող հանդամասում բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

Մայիսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։0-ի սահմաններում  ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի սկզբնամասի՝ «Սադեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ պարեկներն ու ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են բերանքսիվայր մահացած, նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վարուժան Դ․-ի դին։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկության՝ նա հանկարծամահ է եղել։ 

Դիակի հայտնաբերման մասին ոստիկանություն ահազագել է Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Արամայիս Հակոբյանը։ 

Սպիտակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ 

--00—ԼՄ