Բերման ենթարկվածների թիվը հասել է 352-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 352 քաղաքացի, լրատվամիջոցներին հայտնում է ոստիկանությունը։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում՝ փակելվ մի շարք փողոցներ և կաթվածահար անելով Մետրոպոլիտենի աշխատանքը։

--00—ԼՄ