Ոստիկանության շենքում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ. Վազգեն Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընկերնե՛ր, գտնվում եմ ոստիկանության կենտրոնի բաժնում. բաժնի աշխատակիցների կողմից արդեն շենքում գտնվելու ժամանակ իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, «արա-յախառը» լեքսիկոն ու սպառնալիքներ:

Այս արարքներն իրականացնող աշխատակիցները (վստահ էլ չեմ, որ աշխատակիցներ էին) չեն ներկայացել ի հակառակ իմ պահանջի, քաղաքացիական հագուստով էին ու չունեին իդենտիֆիկացիոն որևէ պարագա:

Սպասում եմ քրեականի պետ Մամիկոնյանին, որը խոստացել է իդենտիֆիկացնել սույն ոստիկաններին և հաղորդել ինձ դրանց տվյալները: Ավելի ուշ լայվով կներկայացնեմ իրողությունը և ակնկալվող իրավական հետևանքները:

Ինձ հետ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա», - գրել է Սաղաթելյանը։

--00—ԼՄ