80 հազար եվրո կտրամադրվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Վահագնի.jpg

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) տրամադրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այս տարվա առաջին գումարային փոխանցումը, որը կազմել է 80 հազար եվրո։ Այս աջակցության շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքը կհոգա բոլոր այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են կառույցի արդյունավետ գործունեության համար։ 

Հիմնադրամից տեղեկացնում են, որ 2022 թվականի համար առաջին գումարային օժանդակությունները CNF-ը հատկացրել է նաև ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ի՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (142 հազար 500 եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (95 հազար 500 եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (34 հազար եվրո)։

--00--ՀԶ