Մետրոպոլիտենի բոլոր գնացքները կրկին աշխատում են՝ համաձայն գրաֆիկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

մետրո

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այս պահին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դները բաց են և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը:

--00—ԼՄ