էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն մարմնական վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

8adb6b9323c9120185151a60280a1405_M.jpg

Ոստիկանության էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապատեյանը, նշելով, որ պատգամավոր Էլինար վարդանյանի հետ գտնվում են բաժանմունքում:

Իրավաբանը հայտնեց նաև, որ բռնի կերպով բերման ենթարկված կանանցից մեկին այս պահին բուժօգնություն է տրամադրվում, ինչից հետո պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

--00--ՀԶ