Արթուր Վանեցյանի որդուն ու մի խումբ քաղաքացիների բերման են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

default (1).jpg

«Դիմադրություն» շարժումը շարունակում է խաղաղ անհնազանդության ակցիաները Երևանում, իսկ ոստիկանությունը շարունակում է  բերման ենթարկել քաղաքացիներին։

Քիչ առաջ բերման ենթարկվեցին «Հայրենիք» կուսակցության անդամները, որոնց թվում էր նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը։

«Ժողովու՛րդ, լաոն զարթնել ա», - բերման ենթարկվելիս վանկարկում էր Վանեցյանի որդին։

Այսօր, ավելի վաղ, կրկին բերման էին ենթրակել Արթուր Վանեցյանի թիմակիցներին, սակայն ճանապարհին քաղաքացիները փակել էին ոստիկանական ավտոբուսի դիմացը, ինչից հետո վարորդը բացեց ավտոբուսի դուռն ու բերման ենթարկվածները դուրս եկան ոստիկանական մեքենայից։

--00--ՀԶ