ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Ղրիմից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է ԽՍՀՄ դրոշը ճանաչել որպես Ռուսաստանի նոր պետական դրոշ։
«Այսօր արևմտյան երկրները փաստացի պատերազմ են հայտարարել մեծ Հաղթանակի խորհրդանիշի դեմ՝ արգելելով այն ամենուր։ Նրանք վախենում են այս խորհրդանիշից, քանի որ հաղթանակի կարմիր դրոշը նրանց հիշեցնում է մեր ժողովրդի մեծությունն ու մեր մեծ հաղթանակը»,- ասել է Շերեմետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զարգացման ներկա փուլում «Հաղթանակի դրոշն առավել քան երբևէ արդիական է՝ որպես վերածնվող գերտերության խորհրդանիշ»։
--00--ԱԱ