Կգյուլե´մ սաղիդ, էս շենքն էլ կքանդեմ. ես էլ եմ Գարիկ, էկեք, ինձ էլ կալանավորեք. զոհվածի հարազատ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ քննչական վարչության շենքի դիմաց, նրանք փակել են Բաբայան փողոցը։ 

Որդեկորույս մայրերից մեկը հայտարարեց, որ 44-օրա պատերազմից հետո իրենք ապրում են հոգեբանական ծանր հոգեվիճակով։

«Կգյուլե´մ սաղիդ, էս շենքն էլ կքանդեմ. ես էլ եմ Գարիկ, էկեք, ինձ էլ կալանավորեք»,- իր վրդովմունքն արտահայտեց զոհվածի հարազատներից մեկը։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջինս ձերբակալվել է՝ քննիչի որոշմամբ՝ ԳՇ գնդապետ Արեգ Մադաթյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և նրան քաշքշելու համար, նրան մեղադրանք է առաջադրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԱ