Շոու բիզնեսի ներկայացուցիչներին ՊԵԿ-ը հրավիրում է հանդիպման. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել համապատասխան հաշվարկներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր հարկման համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր ունենալու պատճառով չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ, ՊԵԿ-ը փետրվարի 22-ին` ժամը 11:00-ին, հրավիրում է Մ. Խորենացի 7 (ՊԵԿ դահլիճ), որտեղ կպարզաբանվեն հետաքրքրող բոլոր հարցերը:

Հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող շոու բիզնեսի ներկայացուցիչները մինչև փետրվարի 21-ը կարող են հաստատել մասնակցությունը` [email protected]  էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անունը, ազգանունը: