Պատասխանը չուշացավ․ Ռուսաստանը ֆրանսիացի 34 դիվանագետի է արտաքսում երկրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ՌԴ Ֆրանսիա

Մոսկվան, ի պատասխան Փարիզին, դաշնությունից վտարում է Ֆրանսիայի դիվանագիտական ​​առաքելությունների 34 աշխատակցի, նրանք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանի տարածքը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի դեսպանը, որին խստորեն բողոք են հայտնել Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական ​​հաստատությունների 41 աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու՝ ֆրանսիական իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ։

«Ընդգծվել է, որ այդ քայլը լուրջ վնաս է հասցնում ռուս-ֆրանսիական հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

--00--ԱԱ