Իտալիայի, Իսպանիայի և Շվեդիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ գերատեսչություն են կանչվել դաշնությունում Իտալիայի, Իսպանիայի և Շվեդիայի դեսպանները։

Դիվանագետները ՌԴ ԱԳՆ են կանչվել ռուս դիվանագետների արտաքսման առնչությամբ պարզաբանումներ տալու նպատակով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ, Ռուսաստանի արտաքին գերատեսչություն էր կանչվել Ֆրանսիայի դեսպանը, որին բողոքի նոտա է փոխանցվել ՌԴ դիվանագետների արտաքսման առնչությամբ։

--00--ԱԱ