ՔՊ-ականները Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ քննարկել են գերության մեջ գտնվողների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերների հետ խորհրդարանում հանդիպել է Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորությամբ երկօրյա այցով Երևանում գտնվող չեխ գործընկերների հետ։

«Քննարկել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող մեր 38 հայրենակիցների վերադարձին, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և կրոնական կոթողների ոչնչացմանը վերաբերող հարցեր՝ ակնկալելով քաղաքական և դիվանագիտական աջակցություն։

Քննարկեցինք նաև մեդիա ոլորտում համագործակցության հնարավորությունները, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

--00—ԼՄ