Ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում ռումբ է դրված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

հասարակական
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ռումբ է դրված։

Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներ, սակրավորներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։ 

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  կարգախմբեր։ 

Մանրամասները՝ քիչ ուշ։