Պետություն ունենալը, այն ինքնիշխան, անվտանգ պահելը միշտ էլ եղել է գիտակից քաղաքացիների գործը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

281086479_428012032660135_3263412592449216511_n.jpg

Մայրաքաղաքները միշտ պատասխանատու են լինում մարզերի համար: Սա պատմական ճշմարտություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նակին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Երևանը պայքարում է նաև Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի ու Արագածոտնի համար:

Պետություն ունենալը, այն ինքնիշխան, անվտանգ ու պատվարժան պահելը միշտ էլ եղել է գիտակից քաղաքացիների գործը:

Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ,

Մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը: Վստահ եմ, որ դուք փայլուն գիտակցում եք մեր երկրին ու ժողովրդին հասցված աղետն ու դրա նոր վտանգները: Ոտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին:

Օգնեք մայրաքաղաքին` կանխել Նիկոլի սկսած կապիտուլյացիայի հաջորդ ալիքը:

Ձեր բողոքի ձայնը մի պահեք ձեր մեջ: Դուրս բերեք այն փողոց, և ցույց տվեք աշխարհին, որ որպես ԱԶԳ աշխարհում թեկուզ «...մենք քիչ ենք, սակայն մեզ Հա´յ են ասում»»:

--00--ՀԶ