Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 18-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր:

--00--ԱԱ