Արսեն Սառաջյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրամանով՝ Արսեն Սառաջյանը փետրվարի 13-ին նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։  Ներկայացնենք Արսեն Սառաջյանի կենսագրականը։

Արսեն Սառաջյանը մասնագիտությամբ իրավաբան է: 2009 թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թ. ստացել է Արցախի պետական համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրոսի աստիճան: Այնուհետև 2013 թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

Նա 2009 թ.-ից աշխատել է ԱՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում, 2013-2017 թթ.-ը` ԱՀ կառավարության աշխատակազմի վարչապետի վերահսկողական ծառայությունում, իսկ 2017 թ.-ին  նշանակվել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տարածքային վարչության պետի տեղակալ: