Անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

3001.thumb_.jpg

Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Արդեն մի քանի ժամ է՝ մի հարց է ինձ տանջում: Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու: Ի՞նչ են ասելու. «Բալես, ես ծեծել եմ քո տարիքին, բայց իմ ու քո ապագայի, մեր երկրի համար պայքարող պատանուն»: Թե ասելու են. «Բալես, դե գործ ա, տվել են, անում ենք: Ընտանիք ենք պահում, քո ապագայի համար»:

Վաղն իրենց երեխաները ինչպե՞ս են նայելու իրենց հասակակիցների աչքերին:

Ոստիկանը պատասխան տալու է: Եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, անպայման: Իսկ ոստիկանի երեխան ինքնիշխան, անվտանգ Հայաստանում ապահով ապագայի իրավունք է ունենալու»,- գրել է Վարդանյանը։

--00--ՀԶ