ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին ներկա է գտնվել Բաքվում անցկացվող «Caspian Agro» գյուղատնտեսական ֆորումի բացմանը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Քիրիշչին միջոցառման ավարտին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու անհրաժեշտության մասին:
Նա մասնավորապես ասել է. «Հայկական օկուպացիան ավարտվել է. այդ օկուպացիայի հետ կապված մեր բազմաթիվ եղբայրներ լքել են այդ շրրջանները: Մեր այդ եղբայրներին միայն «վերադարձեք ձեր հողերը» ասելը բավական չէ և իմաստ չի ունենա: Վերադառնալիս պետք է անպայման զբաղմունք լինի, որ կարողանան իրենց առօրյա կենսագործութնեությունը շարունակել: Այդպիսի տարածաշրջանում ամենաառաջատար զբաղմունքը գյուղատնտեսական գործունեությունն է»:
Այնուհետև ևս մեկ անգամ շեշտելով, որ Ղարաբաղ վերադարձող մարդիկ իրենց կարիքները հոգալու համար պետք է որևէ արտադրական գործունեություն իրականացնեն, ասել է. «Եղբայր ու բարեկամ Ադրբեջանի համապատասխան նախարարների ու նախարարությունների հետ իրականացվելիք նախագծեր ունենք: Այդ նախագծերն այստեղի գյուղատնտեսական ոլորտի վերակառուցման հետ են կապված»:
Քարիշչին հայտնել է, որ պետք է աշխատանքներ տարվեն գյուղատնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հողագործությունը՝ իր տարբեր ուղղություններով, անասնապահությունը՝ խոշոր, մանր եղջերավոր անասուններ, թռչնաբուծություն և այլն:
--00--ԱԱ