Էդ մանդատն իրենք մեզ չեն տվել. իրենք են բացակա իրականությունից. Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Իշխանությունը չէ, որ պատգամավորական մանդատներ է տվել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին, ուստի իրավունք էլ չունի զրկելու դրանցից։ Այդ մասին առավոտյան ընթացող անհնազանդության երթի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Հայկ Մամիջանյանը։ 

«Ժողովուրդն է մեզ տվել այս մանդատները, որոնք և մենք օգտագործում ենք իր նպատակի համար՝ հեռացնել իշխանություններին», - ասել է Մամիջանյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները, հայտարարել էր, թե «ինքը խիստ է տրամադրված» և պետք է դիտարկի օրինական հնարավորությունները՝ նրանց մանդատներից զրկելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ