Բակո Սահակյանն այցելել է հարավային սահմանի մի շարք զորամասեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։ Զորամասերից մեկում երկրի ղեկավարը ներկա է գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը, հանդիպում ունեցել զինծառայողների ընտանիքների հետ: Նախագահը նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը եղել է ու կմնա պետության ուշադրության կենտրոնում՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով իրավասու մարմինների ղեկավարներին: