Շվեդիան ահաբեկչության բույն է․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Էրդողան Շվեդիա

ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է, մենք չենք կարող թույլ տալ, որ ահաբեկչական կազմակերպությունները լինեն այնտեղ։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է APA-ն։

Էրդողանը նշել է, որ Շվեդիան ահաբեկչության բույն է և հավելել, որ «եթե ՆԱՏՕ-ի երկրներից մեկը «ոչ» ասի, ապա չի կարողանա կազմակերպության նոր անդամ ընդունել։

--00--ԱԱ