ՌԴ-ն արձագանքել է Ուկրաինայի նավահանգիստների մուտքը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոչին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ռուդենկո ՄԱԿ

Համաշխարհային պարենային ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրա առաջացման պատճառներին և չեղարկել ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ի պատասխան ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դեյվիդ Բիզլիի՝ Մոսկվային ուղղված կոչին՝ բացելու մուտքը դեպի ուկրաինական նավահանգիստներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անդրադառնալով ստեղծված ճգնաժամի առաջացման պատճառներին, Ռուդենկոն նշել է․

«Առաջին հերթին դրանք Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցներն են, որոնք խանգարում են պարենային ապրանքների, այդ թվում՝ ցորենի, պարարտանյութերի և այլ ապրանքների բնականոն ազատ առևտրին»։

--00--ԱԱ