2017 թվականից խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 13-ին՝ ժամը 17։10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Նոր նորքի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի 64-ամյա Հովհաննես Ա.-ն, որը 2017 թ. սեպտեմբերի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին կետի և 188 հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով: