Ռուսաստանը Թուրքիայից ներկրված 19 տոննա խնձորը հետ է ուղարկել

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից Կալնինիգրադ շրջան ներկրված 19 տոննա խնձորը։

Էրմենիհաբերի փոխանցմամբ պատճառն այն է, որ Ռուսաստան արտահանված խնձորի պարենային անվտագության սերտիֆիկատը կեղծ է եղել։

Այդ իսկ պատճառով ռուս մասնագետները որոշում են կայացրել Թուրքիայից ներկրված ապրանքը հետ ուղարկել։ 

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը Թուրքիայից ներկրված մրգերը հետ է ուղարկում։ Նախկինում եղել են դեպքեր երբ հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված մանդարինը և նարինջը։