Չփորձե՛ք ասել՝ Արցախ պաշտպանող եք, գնացեք Արցախ․ամեն ինչ վճռվում է Երևանում․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Տարբեր բանսարկուներ, իշխանության տարբեր ներկայացուցիչներ կեղտոտ քարոզչություն են իրականացնում, ասում են՝ Երևանի փողոցներում Արցախի համար չեն պայքարում։ 

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Սրանով վիրավորում են մեզ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին։ Երբ պետք էր Արցախում էինք, այսօր Արցախի ճակատագիրը որոշվում է ա՛յս հրապարակում։ Այսօր Արցախի հարցը պահանջում է քաղաքական լուծում, դրա համար մարդիկ դուրս են եկել այդ պահանջի ետևից»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԱ