Դիմադրության շարժման երթը շարժվում է դեպի Բաղրամյան 26, որտեղ գտնվում է Լիտվայի նախագահը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Դիմադրության շարժման երթի մասնակիցներն ուրբաթ՝ առավոտյան, երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր, որտեղ այս ընթացքում տեղի է ունենում Վահագն Խաչատուրյանի և Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։ 

«Մենք գնում ենք ասելու, որ օրվա իշխանությունները մանդատ չունեն գնալու զիջումների Արցախի հարցում, որ Հայաստանում ժողովրդավարությունը թաղվում է», - հայտարարում են երթի մասնակիցները։

--00—ԼՄ