ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց քննության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1579594452,6325.jpeg

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն երկարաձգում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2022թ. հունիսի 3-ին, ժամը 10:00-ին կայանալիք գրավոր քննության հայտերի ընդունման տևողությունը՝ մինչև սույն թվականի մայիսի 26-ը ներառյալ:

Կարևորելով մասնագիտական համապատասխան շրջանակներում հավանական դիմորդների իրազեկվածության անհրաժեշտությունը՝ կրկին տեղեկացվում է, որ գրավոր քննությունների վերաբերյալ ընթացակարգային ողջ մանրամասները տեղադրված են www.investigative.am պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում, համապատասխան հղումով:

Միաժամանակ դարձյալ իրազեկվում է, որ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված է նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով իրականացվելիք գրավոր քննության համար նախատեսվող հարցաշարը, ինչպես նաև տեղեկություններ՝ վերջինիս վերաբերելի իրավական ակտերի մասով:
--00--ՀԶ