Արջուտի գիշերային ակումբում Ջոնը կրակել է պարուհու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ փետրվարի 12-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արջուտ գյուղի վարչական տարածքում գործող «Ֆավորիտ» գիշերային ակումբում հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է

Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ այդ օրը Վանաձորի բնակիչ, 21-ամյա Կ. Վ.-ն գիշերային ակումբում է եղել, երբ որպես հաճախորդ, նրա ծանոթ Ջոնը «ՎԻՊ» առանձնասենյակում ժետոններ է նետել նրա ուղղությամբ ու սեռական բնույթի հայհոյանքներ տվել իրեն և այնտեղ գտնվող մարդկանց հասցեին: Կ. Վ.-ն փորձել է սենյակից դուրս գալ, սակայն Ջոնը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել և գարեջրի շիշ նետել աղջկա ուղղությամբ:

Ոստիկանները պարզել են նաև, որ երբ աղջիկը դիմել է փախուստի, Ջոնը 20 րոպե փնտրել է նրան, մինչև այն պահը, երբ ակումբի ադմինիստրատոր, 50-ամյա Արթուր Հովսեփյանը նրան դուրս է հանել շենքից: Լոռու մարզի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ջոնը հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Ջանիբեկ Մելիքյանը, ով ոստիկանների տարված բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է Գուգարքի ոստիկաններին: Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կայքի տեղեկություններով, Կ. Վ.-ն նշված գիշերային ակումբում պարուհի է: